Ճապոնիան Ուկրաինային 100 մլն դրամ վարկ կտրամադրի
Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 100 մլն դրամի չափով վարկ կտրամադրի։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն։
Այդ գումարները կուղղվեն ուկրաինացի քաղաքացիների և ենթակառուցվածքների զարգացմանը՝ որպես սոցիալական աջակցություն։ Ենթադրվում է հեշտացնել բիզնեսի ներդրման պայմանները, փոփոխություններ մտցնել էներգասպառման քաղաքականության մեջ։