Լեհաստանը 100 մլն եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային
Լեհաստանի կառավարությունը հաստատել է Ուկրաինային 100 մլն եվրոյի չափով վարկ տրամադրելու առաջարկը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Փաստաթղթում ասվում է, որ այն տրամադրվելու է արտոնյալ վարկավորման շրջանակներում և միջոցներն ուղղվելու են Լեհաստանից Ուկրաինա ապրանքների արտահանման և սպասարկման ծառայությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև սահմանային տրանսպորտային ենթակառուցվածքների մոդերնիզացմանն ու ուկրաինական-լեհական սահմանային անցակետերի կառուցմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև այն մասին, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային ևս մի վարկ տրամադրել՝ 500 մլն եվրոյի չափով: