Ճապոնիան Ուկրաինային է տրամադրել 870 մլն դոլարի վարկ` Կիևի արվարձաններում գտնվող աէրացիայի կայանի վերակառուցման համար
հունիսի 15-ին Ճապոնիան Ուկրաինային է տրամադրել 870 մլն դոլարի վարկ` մայրաքաղաք Կիևի արվարձաններում գտնվող Բորտնիական աէրացիայի կայանի վերակառուցման համար:
«Այսօր Բորտնիական աէրացիայի կայանի վերակառուցման նախագծի նպատակով տրամադրված 108,193 մլրդ իեն կազմող վարկի պայմանագիրը ստորագրել են Ուկրաինայի կառավարության անունից` ֆինանսների նախարար Նատալիա Յարեսկոն, իսկ Ճապոնիայի միջազգային համագործակցության Գործակալության անունից` գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուն», - ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին ասված է հաղորդագրության մեջ: