3023 դիտում
10:24 18-07-2014
ԴԱՀԿ աշխատակիցները ծեծել են քաղաքացուն կնոջ ու երեխայի առաջ. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Հուլիսի 17-ին ժամը 22:30-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով տնից Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ու դրանից մոտ կես ժամ առաջ, Երևանյան խճուղու վրա, ծեծի է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, հայտնում է Lorinews.am-ը:
Lorinews.am-ին ահազանցած քաղաքացին հայտնել է, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ աշխատակիցները) ծեծի ենթարկում քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը:
«Մեզ ահազանգած քաղաքացու փոխանցմամբ, միջադեպի պատճառը եղել է հետևյալը. քաղաքացու «Օպել» մեքենան պաժառնու խաչմերուկին թեթև խփեց ԴԱՀԿ-ի աշխատակցի «Աուդի» մակնիշի մեքենային, դրանք էլ իջան, չգիտեմ ինչ եղավ, սկսեցին փողոցի մեջտեղում ծեծել այդ տղային կնոջ ու երեխու առաջ, հետո ԴԱՀԿ աշխատակիցների թիվն ավելացավ: Այնպես ծեծեցին, որ քաղաքացին նստեց ավտոն, ասաց գնում եմ հիվանդանոց: ԴԱՀԿ-ի աշխատակիցները համազգեստով էին, ճանապարհն էլ խցանվել էր, ոչ մի ոստիկան չկար, հայտնում է մեր աղբյուրը: Կեսգիշերին Վանաձորի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ իսկապես շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ-ին ծնված Ռ.Վ.-ն գլխի և մարմնի շրջանում ստացած քերծվածքներով ու կապտուկներով: Ապա հայտնի դարձավ, որ ծեծի ենթարկված քաղաքացին դեպքի մասին հադորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ գլխի շրջանում ստացած վնասվածքներով հիվանդանոց քաղաքացի է տեղափոխվել: Այն հարցին, թե քաղաքացին իր հայտարարության մեջ նշե՞լ է, որ իրեն ծեծի են ենթարկել ԴԱՀԿ աշխատակիցները, թե՞ ոչ, ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Նման ահազանգ ստացել ենք, հադորդում կա ոստիկանությունում, այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-Lorinews.am-ին հղում անելով գրում է թերթը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12318 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
2663 դիտում
15:52 30-07-2014
ԴԱՀԿ աշխատակիցները մտել են Մարզահամերգային համալիր և դուրս հրավիրել համալիրի աշխատակիցներին
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»