ԴԱՀԿ աշխատակիցները մտել են Մարզահամերգային համալիր և դուրս հրավիրել համալիրի աշխատակիցներին
                        ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները քիչ առաջ մտել են Մարզահամերգային համալիր: 
Ինչպես տեղեկացնում  է Մարզահամերգային համալիրի մամլո ծառայությունը, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել շենքից: 
Հիշեցնենք, որ համալիրը 5 անգամ աճուրդի է հանվել, սակայն մինչ այժմ չի վաճառվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

