2014թ. առաջին կիսամյակում ՀՀ֊ից պտղի արտահանումը նվազել է մոտ 5.5 անգամ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ: Ինչպես «Հժ»-ին հայտնեց ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 2,6 հազար տոննա պտուղ ներառյալ չրեղենը:
Անցած տարի այդ ցուցանիշը 14.2 հազար տոննա էր: Նվազումը պայմանավորված է ծիրանի բերքի կորստով, ինչը մայիսյան ցրտահարությունների հետևանքն է: Փոխարենը, զգալիորեն՝ մոտ երկու անգամ, աճել է բանջարեղենի արտահանումը: Անցած տարվա առաջին կիսամյակում մոտ 11 հազարի դիմաց այս տարի արտահանվել է 22.1 հազար տոննա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։