211652_close_icon
views-count714 դիտում article-date 17:48 12-08-2014

2014թ. առաջին կիսամյակում պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ 901 արձանագրություն է կազմվել

Երևանի ավագանու որոշմամբ դեռ 2009 թվականին հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը: Այս մասին է տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսավորղների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մայրաքաղաքում հաշվառված է ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 14.430 առևտրի և սպասարկման օբյեկտ։ Պարտադիր բարեկարգման գործող կարգի մասին տնտեսավորղները, նաև պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ որտեղ նշված է պարտադիր բարեկարգման ենթակա տարածքի սահմանները: 2014 թվականի 1-ին կիսամյակում բարեկարգման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 13889 օբյեկտներից բարեկարգվել է 11890–ը, մնացած տարածքներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կանաչապատման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 4400 օբյեկտներից կանաչապատվել է 2761–ը, մնացածներում գործընթացը շարունակվում է: Պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ տարվա առաջին կիսամյակում կազմվել է 901 արձանագրություն։

Նմանատիպ նյութեր