1315 դիտում
09:29 26-03-2015
Հայաստանից ՌԴ արտահանումը նվազել է շուրջ 100 անգամ. 168 Ժամ
«168 Ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 անգամ: 2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար: Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին՝ հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա: Թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, արտաքին առևտրի այս տարվա ցուցանիշների մասին խոսելիս՝ շտապում են մեզ մխիթարել, թե արտաքին առևտրի տվյալները դեռևս ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման:
Նույն բանը կրկնել են նաև փետրվարի ցուցանիշների առնչությամբ՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի հրապարակել չճշգրտված ցուցանիշներ: Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար: Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից: Եվ, որ ամենակարևորն է՝ ՌԴ վիճակագրական ծառայության զեկույցում նշված չէ, որ տվյալները թերի են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4.6 միլիոն դոլարը ճիշտ թիվ է: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ: Իհարկե, 3.5 անգամը պակաս տխուր է, քան 100 անգամը, բայց ամեն դեպքում՝ տխուր է»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
10:05 13-04-2019
Հայաստանից արտահանումը հսկայական տեմպերով նվազում է․ «168 ժամ»
1967 դիտում
09:29 29-07-2014
Կտրուկ նվազել է Հայաստանից ոչխարների ու այծերի արտահանումը․ ՀԺ
1418 դիտում
09:26 06-11-2014
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են. 168 ժամ
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»