Բրազիլիայի հավաքականի անհաջողությունը ոչ մի բացատրություն չունի. Պելե
Ֆուտբոլի արքա Պելեն անբացատրելի է համարում 2014 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի անհաջողությունը: Հիշեցնենք, որ բրազիլացիները կիսաեզրափակիչում 1:7 հաշվով զիջեցին Գերմանիայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար խաղում 0:3 հաշվով պարտվեցին Հոլանդիայի ընտրանուն:
« Որոշ թիմեր խնդիրներ ունեն, որոնց պատճառով պարտվում են: Սակայն Բրազիլիայի հավաքականի պարտություն ոչ մի բացատրություն չունի: Թիմը շատ վատ էր նախապատրաստվել առաջնությանը»,-ասել է Պելեն: