211652_close_icon
views-count41634 դիտում article-date 20:09 17-07-2014

Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. հայկական համարանիշերով Lexus-ը վթարի է ենթարկվել. կա 6 զոհ 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՌԴ M 5 դաշնային ավտոճանապարհի 785 կմ հատվածում ՈՒլյանովսկի մարզի Բոլշոյ Չիրկլեյ շրջանում բախվել են Lexus մակնիշի 34 AC 818 համարանիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Խանջյան 31 շենքի բնակիչ 26-ամյա Ազատ Թովմասյանի անվամբ, սակայն դեռևս պարզ չէ, թե մեքենան ինքն է վարել կամ արդյոք նա եղել է ավտոմեքենայում թե ոչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն են 23-ամյա Անի Թովմասյանը, 57-ամյա Արսեն Թովմասյանը, 25-ամյա Հմայակ Թովմասյանը, 26-ամյա Ազատ Թովմասյանը և 55-ամյա Ազոթիկ Ավանեսյանը, իսկ վիրավորներն են 18-ամյա Հասմիկ Թովմասյանը, 3-ամյա Արսեն Թովմասյանը, 2-ամյա Արմեն Թովմասյանը և 20–ամյա Հասմիկ Ավանեսյանը: Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացավ նաև 20-ամյա Հ. Ավանեսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր