3618 դիտում
16:34 17-07-2014
Բասմանի դատարանը 2 ամսով կալանավորեց Լևոն Հայրապետյանին. կալանք է դրվել նաև «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա
Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է ՌԴ հետաքննչական ծառայության միջնորդությունը և Լևոն Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու որոշումկայացրել: Կալանք է դրվել նաև «Սիստեմա» ընկերությանը պատկանող «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, հետաքննությունը կապ չունի «Սիստեմա» ընկերության հետ, սակայն հետաքննչական կոմիտեն Լ. Հայրապետյանին կասկածում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Հետաքննությունը մասնավորապես կարծում է, որ Լևոն Հայրապետյանն անօրինական ճանապարհով յուրացրել է ուրիշի ունեցվածքը: Խոսքը գնում է 2008 թվականին «Սիստեմա» ընկերության կողմից «Բաշնեֆտի»-ն ձեռք բերելու հարցում Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին:
Նմանատիպ նյութեր
3810 դիտում
19:13 17-07-2014
Կադրեր, որտեղ երևում է , թե ինչպես են Լևոն Հայրապետյանին ուղեկցում Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
715 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
802 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
805 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet