Մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի «Բաշնեֆտ»-ի գործով անցնող Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը
Մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի «Բաշնեֆտ»-ի գործով անցնող Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, քննիչի միջնորդությամբ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանվել է մինչև հունիսի 28-ը, նրա դատապաշտպանները բողոքարկել են այդ որոշումը: