Կադրեր, որտեղ երևում է , թե ինչպես են Լևոն Հայրապետյանին ուղեկցում Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական [url=http://www.vesti.ru/videos?vid=609981&cid=1]vesti.ru [/url]կայքում հայտնվել է այդ հեռուստաընկերության Հերթապահ մաս հաղորդաշարի այն հատվածը, որտեղ երևում է , թե ինչպես են հայ գործարար, բարերար, մեծահարուստ Լևոն Հայրապետյանին ուղեկցում Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան, որտեղ և կալանավորում են:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին, իսկ այսօր դատարանը կալանքի սանկցիա է տվել: Ինչպես ասվում է տեսանյութում Հայրապետյանը կասկածվում է ֆինանսական խարդախություն կատարելու մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով: