211652_close_icon
views-count40578 դիտում article-date 23:59 16-03-2024

Ոստիկանների կողմից տաք հետքերով բռնված, Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած ստահակին դատարանը կալանավորեց, ով տեղափոխվեց Արմավիրի բանտ․ մասնակիցներից մեկի նկատմամբ  կիրառվեց տնային կալանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի մարտի 12-ին Երևանում քոլեջի ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալի և վիճաբանությանը մասնակից մեկ այլ կասկածյալի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան։ 

Դռնփակ դատական նիստերը 2 դատավորների կողմից անցկացվելուց հետո դատարանը բավարարել է սպանություն կատարող 21-ամյա Դավիթ Պետրոսյանի խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և նրան դատարանից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կռվի մասնակից Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ դատարանը կայացրել է տնային կալանքի որոշում։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com-ը, մարտի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած ստահակին։ Ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում ոչ միայն ճիվաղը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 ստահակների էին հայտնաբերել Սիսիանում։ Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։

Նշված անձինք ձեռնաշղթայված ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հսկողությամբ, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ տեղափոխվել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նշված անձինք ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, տականքը ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Այդպես էին նշել վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական բաժինը պատրաստվում էր դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարեր քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր