2397 դիտում
14:03 17-07-2014
Բրնձից պատրաստված մանկական սննդում առկա են տոքսիկ միացություններ. բժիշկներ
Բրնձի, ինչպես նաև բրինձ պարունակող այլ մանկական սննդի մեջ առկա ոչ օրգանական մկնդեղը առողջական խնդիրներ կարող է առաջացնել փոքր երեխաների մոտ: Անհրաժեշտ է նրա ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ ձեռնարկել, գրում է News Medical.net-ը:
«Ոչ օրգանական մկնդեղը համարվում է առաջին կարգի կանցերոգեն, և նրա երկարատև օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա»,-նշում է Զագրեբի Մանկական համալսարանական հիվանդանոցի դոկտոր Իվա Խոժսակը՝ հավելելով, որ մինչ օրս ոչ մի քայլ չի արվում՝ մանկական սննդում առկա մկնդեղի քանակը կարգավորելու ուղղությամբ:
Բժիշկները պնդում են նաև, որ բրնձում առկա ոչ օրգանական մկնդեղի մակարդակը կախված է բրնձի տեսակից և նրա աճեցման վայրից: Նրանում ավելի շատ մկնդեղ է պարունակվում, քան այլ հացահատիկային կուլտուրաների մեջ: Հաճախ ծնողը երեխային կրծքով կերակրելը փոխարինում է բրնձից պատրաստված սննդով: Զարմանալի չէ ամենևին, քանի որ բրինձը նաև հարուստ է ածխաջրերով, այն նաև հիպոալերգիկ սնունդ է, իսկ նրանում առկա կրախմալը,ալյուրը, սիրոպը կարելի է հանդիպել մանկական սննդի մեջ: Դրա հետ կապված մանուկները 3 անգամ ավելի շատ են ենթարկվում ոչ օրգանական մկնդեղի բացասական ազդեցությանը, քան մեծահասակները: Բժիշկները խորհուրդ են տալիս շատ օգտագործել վարսակ, գարի, ցորեն և եգիպտացորեն, որոնք կարող է նվազեցնել մկնդեղի բացասական ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա:
Նմանատիպ նյութեր
4290 դիտում
09:43 30-04-2020
Տոքսիկ իրականություն. Կարմիր գծերը սկսել ենք տրորել ամբողջ ուժով. «Փաստ»
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am