4638 դիտում
19:38 15-07-2014
Քարվաճառի գերեզմանների մոտ գտնվել է 17-ամյա հովիվի դին
Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Քարվաճառցի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նրանք նշեցին, որ այս պահին ավելին ասել չեն կարող, քանի որ իրավապահներն են զբաղվում դեպքի մանրամասներով: [b]SHAMSHYAN.com[/b]-ը լուրի իսկությունը ճշտելու համար դիմեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, սակայն վերջինս ասաց, որ այս պահին ինքը տեղկություններ չունի եւ առաջարկեց սպասել ԼՂ ոստիկանության հաղորդագրությանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում է, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են: Նա անհետացել էր հուլիսի 4-ից:
Նմանատիպ նյութեր
2506 դիտում
09:58 06-06-2021
Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե. հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել. ՀՀ ՄԻՊ
3193 դիտում
10:50 14-02-2021
ՀՀ ՄԻՊ-ը՝ ադրբեջանական զինվորների կողմից Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու մասին
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին