9337 դիտում
17:31 15-07-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ ճանապարհը մասամբ դարձավ անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հուլիսի 13-ին տեղեկատվություն էր հրապարակել, որ վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20.00-ի սահմաններում Lada Priora մակնիշի 35 VՍ 373 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Յաղուբյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե հատվածին ու հայտնվել սեփական տան մոտ տեղադրված առևտրի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի պահին վրանում նստած են եղել հայր ու որդի Հովհաննես և Խաչիկ Եղոյանները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նշված կենտրոն է տեղափոխվել նաև վարորդը:
Վարորդին և վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց շնորհիվ էլ ժամանակին նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները , ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը ճանապարհի ոչ ճիշտ ասֆալտապատման պատճառով լուրջ վտանգ է ներկայացնում ու բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Իսկ այդ ամենի հետևանքով 30-ից ավելի վթարներ են տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի Դրոյի և Յաղուբյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի աշխատակիցները բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի գլխավորությամբ, կատարեցին ճանապարհային ասֆալտյա արհեստական անհարթությունների (Бугарок) և հետիոտնային անցումների գծման աշխատանքներ:
Բնակիչները իրենց գոհունակությունը և շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետին ում կարգադրությամբ նշված հատվածում աշխատանքները 2 օրում ավարտվեց, ինչը հնարավորություն կտա ապագայում խուսափել վթարներից, և որոշ վարորդներ արդեն մեքենաները կվարեն զգուշությամբ և չեն հայտնվի մարդկանց տներում: Ասֆալտապատման աշխատանքները կատարվեցին <Սիսիանի ԲՈՒԱՏ> և <Շինֆորմ> ՍՊԸ-ների, աշխատակիցները, իսկ գծանշման աշխատանքները կատարեցին <Լուսանշան> ՊՈԱԿ ընկերության աշխատակիցները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին