3634 դիտում
13:04 05-07-2014
26-ամյա Զոյան եղբորը մեղադրել է դանակի սպառնալիքով իր հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
26-ամյա Զոյա Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Արամայիս Ներսիսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու դիտավորությամբ և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն՝ ասելով, թե ուշ երեկոյան Արամայիս Ներսիսյանն իրենց տանը խոհանոցային դանակի սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Իսկ օրեր անց իրենց տանը Արամայիս Ներսիսյանը հարբած վիճակում փորձել է նույնը կրկնել, սակայն ինքը մի կերպ փախել է նրա ձեռքերից:
Զոյա Ներսիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը
949 դիտում
20:04 27-12-2024
Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
748 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը