1204 դիտում
10:07 05-07-2014
Իշխանությունները սահմանադրական բարեփոխումների հարցում մնացել են մենակ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում եւ անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում:
Ի դեպ, բավական փոխվել է նաեւ ՀՅԴ-ի պահվածքը, որն ի սկզբանե կողմ էր բարեփոխումներին: Իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը, թեկուզ ամենակոշտ «ռետորիկայով», «ոչ» ասի, սակայն մասնակցի գործընթացին: Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է, հաճախ են նրան «կանչում, մշակում», թե՝ եղբայր, դե՞մ ես, հրապարակավ, որպես իրավաբան, արտահայտվի: Ջհանգիրյանը, մեր տեղեկություններով, ասում է` հը-ը: Սակայն երբեմն-երբեմն փոքրիկ ժեստեր է անում խնդրարկուներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի «շրջիկ» խմբերն սկսել են մարզային այցելությունները, որպեսզի մարզաբնակներին լուսավորեն, վարակեն բարեփոխումների «լույսով», որից հետո փաթեթը` արված առաջարկություններով, կներկայացվի նախագահին` դառնալու հայեցակարգ, որից հետո էլ` 2015թ., կներկայացվի ԱԺ քննարկմանն ու հաստատմանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
11:33 08-09-2015
ԼՂՀ իշխանությունները պատրաստվում են Սահմանադրական բարեփոխումների. «Իրատես de facto»
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»