Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017 թվականին՝ Աժ ընտրությունների հետ համատեղ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին՝ Աժ ընտրությունների հետ համատեղ։ Որոշ պնդումների համաձայն՝ երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը։
Մինչ սահմանադրական փոփոխությունները, կստեղծվեն մի քանի համախումբ կոմիտեներ՝ կառավարությանը կից, կվերանայվի ուժայինների, այդ թվում և ԱԳ նախարարի նշանակման կարգը։ Այսօր նրանց նշանակումը բեցառապես նախագահական լիազորությունների մեջ է. նախատեսվում է կամ վարչապետի կողմից նշանակման կամ վարչապետի առաջարկմամբ նախագահի կողմից նշանակման ձևը։ Ի դեպ, կուսակցությունների մեծ մասը կողմ է, որ 2017-ի ընտրություններն անցնեն բացառապես մաժորիտար, այսինքն՝ համամասնական ընտրակարգով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։