211652_close_icon
views-count1853 դիտում article-date 09:22 05-07-2014

Հայաստանը դարձել է տոհմային կենդանիների արտահանող․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «ԳՆ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիների արտահանող: Մասնավորապես՝ այս տարվա առաջին կիսամյակում մոտ 150 տոհմային երինջներ արտահանվել են Վրաստան: «Տասնամյակներ շարունակ նման երևույթ չէր եղել»,- նկատեց նա` հավելելով, որ «մեղավորներն» էլ «Արզնի» և «Ագրոհոլդինգ» ընկերություններն են: Իրոք, Հայաստանը գրեթե մշտապես ինքն է ներկրել երինջներ, և անցած տարիներին հենց ԳՆ նախաձեռնությամբ իրականացվում էր «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.» ծրագիրը: «էր», որովհետև նախարարությունն արդեն այս տարի փաստացի դադարեցրել է ծրագրի իրականացումը, թեև դեռևս 2014-ն է, և ծրագրի ավարտին 2 տարի կա: Ա. Հովհաննիսյանն ինքը, մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ այս տարի երինջներ չեն ներկրվի, և հավելեց, թե կփորձեն տեղի ֆերմերներից ձեռք բերել եվրոպացիների սերունդներին: Մեզ հետ զրույցում «Ագրոհոլդինգ» ԲԲ ընկերության համահիմնադիր և ղեկավար Արմեն Խեչոյանը հաստատեց, որ 50 կենդանիներ արտահանել է Վրաստան, և ևս 100-ի պահանջարկ կա: Սակայն նա շեշտեց, որ արտահանվել են ոչ թե երինջներ, այլ կովեր, իսկ երինջների իրացման հարցը դեռ լուծված չէ: նախարարությունից 8 ամիս առաջ են տվյալներ պահանջել տոհմային երինջների մասին, բայց այս ընթացքում իրավիճակ է փոխվել, երինջները կով են դարձել, ըստ այդմ՝ նաև գինն է փոխվել: «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության ղեկավար Արմեն Ջանվելյանը մեզ հայտնեց, որ 65 կովեր է վաճառել վրացի գործընկերներին: Ընդ որում, նա նշեց, որ կենդանիների տոհմային սերտիֆիկատը տվել է Առևտրաարդյունաբերական պալատը և ոչ թե՝ Գյուղնախարարությունը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր