Պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են փոխգնդապետներ՝ Վարդգես Լենդրուշի Մարգարյանը և Հայկազ Յուրիկի Ղազարյանը: Արիության մեդալով՝ գնդապետ
Ալեքսանդր Արշակի Ցականյանը: Իսկ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռոմիկ Ռուբենի Սարգսյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական [url=http://www.president.am/hy/decrees/item/1206/]կայք էջից[/url]: