Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության տոնի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով։
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորելով ներկաներին նշել է, որ յուրաքանչյուր պարգև ոչ միայն կատարված աշխատանքի գնահատականն է, այլև ծառայողական պարտականություններն առավել բարձր մակարդակով իրականացնելու պատասխանատվություն։
Նա ընդգծել է, որ ձեռք բերված յուրաքանչյուր հաջողություն թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ յուրաքանչյուր ծառայող իր ներդրումն ունի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։