211652_close_icon
views-count2857 դիտում article-date 16:21 04-01-2015

ԼՂՀ նախագահի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը

Նմանատիպ նյութեր