778 դիտում
18:39 04-07-2014
Հանդիպում խորհրդարանում
Հուլիսի 4-ին ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ կայացել է հանդիպում առողջապահական, սոցիալական, երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Վահան Բաբայանը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել տարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ օրենսդրական լուծում պահանջող հիմնահարցերի մասին բարձրաձայնել խորհրդարանում: Նա կարեւորել է խորհրդարան-քաղաքացիական հասարակություն կապը եւ հավաստիացրել, որ նման հանդիպումները շարունակական են լինելու:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անդրադարձել են սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում իշխանության ապակենտրոնացմանը, մանկատների շրջանավարտների հետագա ճակատագրին, խնամակալության ու որդեգրության հիմնահարցերին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ եւ մատչելի պայմանների ստեղծմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, ՀԿ-ների ֆինանսավորմանը, քննարկվել է նաեւ հանրության տարբեր շերտերին վերաբերող մի շարք խնդիրներ եւ առաջարկներ ներկայացրին:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
22:15 20-11-2014
Նշանավոր հանդիպում՝ խորհրդարանում
6400 դիտում
21:00 16-04-2016
Հանդիպում խորհրդարանում
Այս բաժնից
367 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
397 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
943 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)