1462 դիտում
18:46 04-07-2014
Վերանորոգվել է Գառնի-Երևան ջրատարը
Երկշաբաթյա նախապատրաստական աշխատանքից հետո, հուլիսի 3-ին ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ՙԳառնի-Երևան՚ մայրուղային ջրատարի վերանորոգմանը:
Ջրատարի նշանակությունը, որով վայրկյանում մոտ 1500 լիտր /մայրաքաղաքին տրվող ընդհանուր քանակի մոտ 15%-ը/ ջուր է մատակարարվում Երևանի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, ակնհայտ է: Այն պետք է գործի հնարավորինս անխափան՝ ապահովելով տասնյակ հազար քաղաքացիների կայուն ջրամատակարարումը: Մինչդեռ` տեղանքի բարդությամբ, սողանքների առկայությամբ ու գրունտի ագրեսիվությամբ պայմանավորված, դրա աշխատանքը ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում: Մասնավորապես, այս տարի արդեն քանիցս ընկերությունը վերանորոգման աշխատանքների պատճառով ստիպված է եղել դադարեցնել ջրատարի շահագործումը: Այստեղից բխող բոլոր անհարմարություններով սպառողների համար:
Իրավիճակը շտկելու նպատակով, ընկերությունը որոշել էր առաջին հերթին Նուբարաշենի խճուղուն հարակից երկու հատվածներում փոխարինել վթարված խողովակաշարերը: Իսկ նախապատրաստական աշխատանքները անհրաժեշտ էին նոր ջրագծերի կառուցումը օրենքով թույլատրելի 36-ժամվա ընթացքում ավարտելու համար: Դրա համար վթարված ջրագծերի հարևանությամբ ստեղծվել էին շինհրապարակներ, նախօրոք մոնտաժվել էին համապատասխանաբար 110 և 60 գծամետրանոց խողովակաշարեր, բացվել էր հին խրամուղին՝ մինչև խողովակը, ներգրավվել էր անհրաժեշտ տեխնիկա և մասնագետներ:
Ջրատարի կանգառի պես, որի մասին ընկերությունը տեղեկացրել էր հասարակությանը երկու օր առաջ, աշխատանքը եռաց: Միանգամից գործի անցան ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության ՙէրեբունի՚ տեղամասը և Ջրատար համակարգերի կառավարման ու սպասարկման վարչությունը: Նախ՝ ապամոնտաժվում և բուլդոզերի ու ավտոկռունկի օգնությամբ խրամուղուց դուրս էին հանվում հին խողովակները, այնուհետև երկուական ավտոկռունկների օգնությամբ զգուշորեն բարձրացվում ու խրամուղու մեջ տեղադրվում էին նոր ջրագծերը:
Մնում էր լրացուցիչ մետաղական ձգող դետալների կիրառմամբ դրանց երկու ծայրերը մոնտաժել գործող ջրատարին: Առաջադրանքը ջրմուղագործների համար նոր չէ, բայց բոլորովին էլ ոչ դյուրին: Յուրաքանչյուր գործը իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Իսկ թե ինչ է նշանակում զոդել առնվազն 35-37 աստիճան շոգի դեպքում՝ միայն պետք է տեսնել սեփական աչքերով: Բայց դե գործ է՝ պետք է անել: Եւ արեցին: Նույն օրը, ուշ երեկոյան երկու տեղամասերն էլ ՙկազմ ու պատրաստ՚ էին: Ավելին, գիշերը վերսկսվեց ջրամատակարարումը: Սակայն վաղ առավոտյան, թերևս չդիմանալով ճնշմանը, Նուբարաշենի մոտ բացվում է ջրատարի մեկ այլ հատվածի ՙկարը՚: Ցավոք, ջրատարի պատկառելի տարիքի պատճառով, լինում է և այսպես: Ջրի արտահոսքը ՙանզեն աչքով՚ հնարավոր չէ նկատել 36 կիլոմետրանոց խողովակաշարի վրա: Սակայն այն անմիջապես նկատում է ընկերության հեռատեղեկատվական ՙԼոկատոր՚ համակարգի ամենատես ՙաչքը՚:
- Համակարգչի ձայնային ու գունային ահազանգից հետո, որը ֆիքսում է անսարքության առկայությունը, մենք արագորեն պարզեցինք, որ ջրատարում ընկել է ջրի ճնշումը, - պատմում է ընկերության Կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը: - Այդ մասին շտապ տեղեկացվեց համապատասխան շահագործող ծառայությունը, որը և կարճ ժամանակում հայտնաբերեց վթարի վայրը:
Խնդրի լուծման համար նախ որոշվեց նվազեցնել ճնշումը ջրատարում, որի համար դադարեցվեց Գառնիի պոմպակայանի աշխատանքը, այնուհետև, 13.00-ին, երբ պարզ դարձավ վթարի բարդությունը, ջրատարի արագ վերանորոգման նպատակով զգալիորեն նվազեցվեց նաև ինքնահոս եղանակով մղվող ջրաքանակը: Իսկ 14.00-ից, աշխատանքի ավարտից հետո, սկսվեց ՙհակառակ հաշվարկը՚. ավելացվեց ինքնահոս ջրամատակարարումը, 15.20-ից էլ՝ մեկը մյուսի հետևից միացվեցին պոմպերը, ավելացնելով սպառողներին տրվող ջրաքանակը:
Հայտարարված 36-ժամյա կանգառը չլրացած՝ ՙԳառնի-Երևան՚ մայրուղային ջրատարը նորից վերադարձավ շարք՝ պապակած երևանցիներին հասցնելով զով լեռների կենարար հեղուկը:
Հանրային կապերի ծառայություն, «Երևան Ջուր» ՓԲԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
17:18 27-02-2014
Գառնի-Երևան ջրատարը վերանորոգվում է
1992 դիտում
18:02 16-09-2014
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը․ ջուր չի լինելու
1830 դիտում
10:41 18-02-2015
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
Այս բաժնից
1153 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած