211652_close_icon
views-count2865 դիտում article-date 17:18 27-02-2014

Գառնի-Երևան ջրատարը վերանորոգվում է

«Երևան Ջուր» ընկերությունում ձևավորված ավանդույթի համաձայն ջրագծերի կանգառների դեպքում վերանորոգման ու շինարարական աշխատանքներ են կատարվում համակարգի բոլոր այն տեղամասերում, որոնք տեխնոլոգիական առումով կապված են տվյալ ջրագծի հետ և ունեն հրատապ լուծում պահանջող տեխնիկական խնդիրներ: Նպատակը մեկն է՝ հնարավորինս քիչ անհանգստություն պատճառել սպառողներին, որոնք կայուն ջրամատակարարման առկայությունը բնակարանում վաղուց արդեն որպես օրինաչափություն են ընկալում: Այս առումով Գառնի-Երևան մայրուղային ջրատարի շահագործման փետրվարի 27/28-ի նախապես հայտարարված դադարեցումը բացառություն չէր: Միաժամանակ 5 վայրում աշխատանքներ էին տարվում ընկերության տարբեր ծառայությունների ուժերով: Այսպես, կանգառի հիմնական պատճառը Նուբարաշեն-Մասիս ճանապարահատվածում՝ խորը ձորի մեջ, հողի սողքի պատճառով վթարված ջրատարի վերանորոգումն էր, որից վերջին օրերին ջրի արտահոսք էր նկատվել: Հաշվի առնելով ջրատարի անխուսափելի կանգառը՝ ընկերության մեկ այլ ծառայություն՝ Նուբարաշենում՝ նույն ջրատարի վրա ապամոնտաժում էր մի հատված, որն ավելի փոքր տրամագծի պատճառով խոչնդոտում էր ջրի հասուն հոսքը: Նորից Նուբարաշենում՝ «Գավաթ» ՍՊԸ-ն, որն ընկերության պատվերով Զինավան թաղամասի մոտ 15 բարձրահարկ շենքի ինքնահոս եղանակով ջրամատակարարման ապահովման խնդիրն է լուծում, նորակառույց 600 գծամետր ջրագիծը միացնում էր մայրուղային ջրատարին: Նուբարաշենի խճուղում՝ մայրուղային ջրատարից դեպի հարակից «Արին-Բերդ» օրվա կարգավորիչ ջրամբար ձգվող ջրագծի վրա ջրամատակարարման հուսալիության բարձրացման նպատակով տեղադրվում էր երկրորդ, լրացուցիչ փական: Իսկ Երևանում՝ Խորենացի - Նար-Դոս փողոցների հատման վայրում, վերանորոգվում էր խափանված փականը: Գործի ծավալները զգալի էին, սակայն ընկերության պատասխանատուները վստահեցնում էին, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին: Նախապես իրականացվել էին պահանջվող հողային աշխատանքները, պատրաստվել էին մետաղական կոնստրուկցիաները, ներգրավվել էին անհրաժեշտ մասնագետներ, տեխնիկա ու նյութեր: Հայտարարված ժամանակամիջոցում նախատեսված էր իրականացնել միայն մոնտաժման և ներկման աշխատանքներ: Մեր այցելության պահին ամենուր գործարար մթնոլորտ էր տիրում, ինչը վստահություն էր ներշնչում, որ փետրվարի 28-ի առավոտյան Նուբարաշեն, Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում կվերսկսվի ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր