1511 դիտում
09:00 04-07-2014
Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ մեր երկրում ՀՀ քրեակատարողական հիմնարկները գրեթե միշտ գերծանրաբեռնված են եղել, և, օրինակ, մահճակալների անբավարարության, տեղ չլինելու պատճառով դատապարտյալների՝ հերթով քնելը, վաղուց արդեն տարօրինակ չի թվում որևէ մեկի համար:
Թվում էր, որ խնդրի լուծման ուղղությամբ արված քայլերը չպետք է ուշանան: Հատկապես, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 17-ին, լինելով նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ում, կարծիք էր հայտնել, որ առաջին մասնաշենքի բացումը կլինի հունիս ամսին: Սակայն, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ աշխատանքների պլանում գրանցվել են որոշակի բացթողումներ՝ տեղադրված չեն անվտանգության համար կարևոր գործոն հանդիսացող դիտաշտարակները և էլի ինչ-որ բաղադրիչներ:
Այնպես որ, 400 դատապարտյալներ դեռ ստիպված են անմարդկային պայմաններում ապրել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7952 դիտում
13:37 11-08-2018
Արմավիր ՔԿՀ տեղափոխված կալանավորը 3 օր անց հայտնաբերվել է կախված. ՔԿՀ է ժամանել արդարադատության նախարարը
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»