211652_close_icon
views-count12462 դիտում article-date 10:26 14-09-2014

Հանրապետության նախագահն այցելել է Տավուշի մարզ. Բերդ քաղաքում տեղի կունենա նորակառույց եկեղեցու հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բերդ քաղաքում այսօր տեղի է ունենալու Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցելու են ՀՀ նախագահը և Գարեգին II Ամենայն Հայոց Հայրապետը: Եկեղեցու բակը մարդաշատ է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «Շնորհակալ ենք հանրապետության նախագահին, Ամենայն հայոց հայրապետին: Եթե պետությունն ու կրոնը միասնական են, ապա այս շարքերում կանգնած զինվորը, ով պահում է մեր սահմանները առաջին գծում, մեզ հետ հավասար վստահ է, որ ոչ մի ոտնձգություն հարևան պետության կողմից չի կարող ծնկի բերել մեզ, և այս նորակառույց եկեղեցու օծումն էլ դրա վառ ապացույցն է»: Եկեղեցու օծումից հետո առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ: Ֆոտոռեպորտաժի երկրորդ մասը կարող եք դիտել [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/14/26956/]այստեղ[/url]: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Տավուշի մարզից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+

Նմանատիպ նյութեր