211652_close_icon
views-count5793 դիտում article-date 15:48 31-01-2015

32-ամյա երիտասարդն ընկերոջ հետ աղջիկ է փախցրել և տարել ավտոպահեստամասերի վաճառքի խանութ

32-ամյա Արթուր Կչրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընկերոջ` ոմն Ռաֆոյի և քննությամբ չպարզված մի քանի այլ անձանց հետ «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Հերացու փողոցով երթևեկելու ընթացքում նկատելով ավտոմեքենայով իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Նունե Զախարովային, խնդրել է Անդրանիկ Կչրյանին շրջադարձ կատարել ու կանգնեցնել ավտոմեքենան: Անդրանիկ Կչրյանի կողմից շրջադարձ կատարելուց ու Ն. Զախարովայի վարած ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 2ա շենքի դիմաց կանգնեցնելուց հետո Արթուր Կչրյանը, Ն. Զախարովայի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` վերջինիս հրելով նստեցրել է նրա վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, ինչից հետո փակել է դռների փականներն ու Ն. Զախարովայի կամքին հակառակ բացահայտ առևանգել է վերջինիս ու տեղափոխել իրեն պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի գտնվող ավտոպահեստամասերի վաճառքի խանութ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր