Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն քննադատել է 2014 թվականի աշխարհի առաջնութնունում հանդես եկող թիմերի խաղամակարդակը: Կանավարոն կարծում է, որ Մունդիալի մասնակիցները խաղային ոչ մի ասպեկտով չեն տպավորում:
« Կարող եմ ասել, որ աշխարհի առաջնության ժամանակ լավ ֆուտբոլ չենք տեսել: Թիմերի մեծամասնությունըվատ է հանդես գալիս, թե պաշտպանությունում և թե հարձակման գծում: Ընդ որում արդեն խփվել է 150 գոլ: Ես հասկանում եմ, որ Բրազիլիայում մարդկանց դուր է գալիս ուրախև դիտարժան ֆուտբոլը, սակայն նման ֆուտբոլը չի տպավորում: Ինչ վերաբերվում է Բրազիլիային և Արգենտինային, ապա բացի նեյմարից և Մեսիից այդ թիմերում ոչ ոքչ չի կարելի նշել»,-ասել է Կանավարոն: