211652_close_icon
views-count1582 դիտում article-date 10:26 03-07-2014

Արդարադատության նոր նախարարը ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը սիրում է, երբ իրեն «շեֆ» են ասում, եւ ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել: Ի դեպ, «շեֆ» բառի հանդեպ մեծ սեր ունեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը: Նախարարը գրեթե ամբողջությամբ ազատվել է իր նախորդի «ժառանգությունից»՝ հեռացրել է փոխնախարարներին եւ ուրիշ անցանկալիների: Միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանին նախարարը թեպետ հեռացնելու մեծ ցանկություն ունի, բայց անզոր է, քանի որ վերջինը սահմանագրագետ, նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի բարեկամն է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր