211652_close_icon

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին

views-count1144 դիտում article-date 21:20 02-07-2014
Հուլիսի 1-ին Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդունեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին և խմբի բյուրոյի պատվիրակությանը: Աբդու Դիուֆը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի գործող մարմինների աջակցությունը հայտնեց խմբի նախագահին՝ Ֆրանսիայի տարածքում Ֆրանկոֆոնիայի և վերջինիս արժեքների խրախուսման օգտին ֆրանկոֆոն դեսպանների հանձնառության համար: Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և Քրիստիան Տեր-Ստեփանյանը վերահաստատեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների ընդհանուր շահերը՝ նպատակ հետապնդելով ներկայացնել Ֆրանկոֆոնիայի բազմազանությունը և համախմբել ֆրանսիական հասարակական կարծիքը Ֆրանկոֆոնիայի գործունեության և նպատակների շուրջ:

Նմանատիպ նյութեր