4541 դիտում
17:58 06-04-2019
Դատարանն արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում. Պաշտպանական խումբ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:
[b]Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբ[/b]
Նմանատիպ նյութեր
13117 դիտում
22:18 08-02-2020
Վարչապետը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանններ
913 դիտում
19:42 02-07-2014
Օլանդը կոչ է արել Սարկոզիի դեպքում չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին
Այս բաժնից
1303 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1159 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն