5842 դիտում
17:49 02-07-2014
«Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցների ջրից կտրում են Եղվարդի ջրմուղի մասնաճյուղի աշխատակիցները. նրանց հույսը «Երևան Ջուրն» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ամիս է՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ն և հարակից տների բնակիչները զրկված են խմելու ջրից: [b]SHAMHSYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում «Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատակիցները հայտնեցին, որ ջուրն իրենց տալիս են ժամային գրաֆիկով, սակայն ջրի ճնշումը շատ ցածր է և չեն կարողանում օգտագործել, իսկ գործարանն ունի շուրջ 200 աշխատակից, և ըստ նրանց հայտարարության՝ արդեն 2 ամսից ավելի է՝ մեր բոլոր բանավոր դիմումներն ու խնդրանքները՝ ուղղված Եղվարդ քաղաքի Ջրմուղի մասնաճյուղի ղեկավարությանը, անցնում են ապարդյուն և որևէ արդյունք չեն տալիս:
Նաև նշեցին, որ ջրի բացակայությունը հղի է համաճարակային հիվանդություններով, որոնք կանխելու համար հարկադրված են օրական 2 ցիստեռն (8-10 տոննա)՝ խմելու ջուր գնել:
Եթե մոտակա ժամանակում ջրի խնդիրը չլուծվի, ապա այս շոգ եղանակային պայմաններում վտանգված է ընկերության անխափան արտադրական գործունեությունը: Աշխատակիցները կարծում են, որ իրենց խնդրանք-հորդորներին ականջալուր կլինեն «Երևան ջուր» ընկերության պաշտոնյաները, որոնց հավանաբար Եղվարդի ջրմուղի մասնաճյուղի ղեկավարությունը սխալ տեղեկատվություն է հաղորդում:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2028 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
Այս բաժնից
9558 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին