211652_close_icon

Սլավյանսկում ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ

views-count1385 դիտում article-date 17:36 02-07-2014
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում անհայտ անձինք կրակ են արձակել մարդտատար ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով գրանցվել է 2 զոհ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով քաղաքային գործկոմին։ «Ավտոբուսը գնդակոծվել է Կազանի Տորեց գետի մերձակայքում։ Կրակում են բոլորի վրա, ովքեր փորձում են դուրս գալ Սլավյանսկից»,֊ ասել են այնտեղ։ Բացի այդ գործկոմում նշել են, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Ըստ գերատեսչության տվյալների՝ ուժայինները փորձում են Սլավյանսկն օղակի մեջ վերցնել։

Նմանատիպ նյութեր