«Բարսելոնա»-ն մարզական հավաք կանցկացնի Շոտլանդիայում
«Բարսելոնա»-ն մտադիր է մարզական հավաք անցկացնել Շոտլանդիայում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Սպասվում է, որ այն կանցկացվի հուլիսի 28-ին մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Հավաքի ընթացքում «Բարսան» ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Նիցցա»-ի հետ, որը նշված է օգոստոսի 2-ին: