Վիեննայում մեկնարկեց Իրան-«վեցյակ» բանակցությունների 6-րդ փուլը
Իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցով Թեհրանի և «Վեցյակի» միջև ընթացող բանակցությունների 6-րդ փուլն այսօր մեկնարկեց Վիեննայում: Ինչպես և սպասվում էր, այն կտևի մինչև հուլիսի 20-ը:
Բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի վերջնական կարգավորման համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակումն է, որը պետք է ներկայացվի հուլիսի 20-ին: