Իրան-«Վեցյակ» բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունվարի կեսին. Պետդեպ
Իրանի և «Վեցյակի» միջև իրանական միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է հունվարի կեսերին, սակայն օրը դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Ժնևում անցկացված բոլոր հանդիպումներն անարդյունք անցան:Հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունվարի կեսին»,-ասել է Փսակին:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգումից հետո առաջին բանակցային փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին՝ Ժնևում: