ՄԱԳԱՏԵ-ն դժվարանում է կանխատեսել Իրան-«Վեցյակ» բանակցությունների ելքը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ առայժմ անհնար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային հարցով բանակցությունների ելքը, հաղորդում է Tass-ը:
«Նույնիսկ չեմ կարող ասել, թե արդյո՞ք մինչև այս տարվա հունիսի վերջը վերջնական համաձայնության կգան կողմերը այդ հարցով»,-ասել է Ամանոն:
Նա ողջունել է մինչ այժմ ձեռք բերված համաձայնությունները, սակայն ընդգծել, որ ԱԷՄԳ-ն չի մասնակցում բանակցություններին, այլ նպաստում է դրանց անցկացմանը: