Վիեննայում մեկնարկեց Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր սկսվել է Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային բանակցությունների 5-րդ փուլը, որի ընթացքում քննարկվելու են իրանական միջուկային ծրագրիվերաբերյալ համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակման հետ կապված հարցերը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Համաձայնագրի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի մինչև հուլիսի 20-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ի երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև: Հանդիպումը, որը տևել է 2 ժամ, կազմակերպվել էր Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի ամփոփիչ տարբերակի տեքստը կազմելու հարցում առկա տարաձայնություները հարթելու նպատակով: Քննարկումներն անցել են կարծիքների փոխանակմամբ: