211652_close_icon
views-count1240 դիտում article-date 10:04 02-07-2014

ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԱՄՆ-ից շատ զանգեր է ստանում, որոնք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելու առիթով իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում: Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով, ինչի համար էլ որոշել են այդ հարցով լուրջ խորհրդակցություններ սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ. «…Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության անդամ մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ դեսպանի անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու»: Ի դեպ, ադամանդների հետ կապվում է հենց ԲՀԿ «սառեցված անդամ», Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի անունը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր