211652_close_icon
views-count3744 դիտում article-date 22:57 26-06-2015

Բաղրամյան պողոտայի ակտիվիստները իրենց անկոտրուն կամքով վարակել են աշխարհասփյուռ հայությանը. ցույցեր են անցկացվում թե՛ Հայաստանի տարբեր մարզերում, թե՛ տարբեր երկրներում

Բաղրամյան պողոտայի ցուցարարները իրենց անկոտրում կամքով վարակել են աշխարհասփյուռ հայությանը: Այս պահին բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանի տարբեր մարզերում: Աշխարհի տարբեր երկրներում դեգերած հայերը եւս վարակվելով տեղի հայերի անկոտրուն կամքով` բողոքի ակցիաներ են կազմակերպել եւ այդ կերպ միացել պայքարին, ինչը Բաղրամյան պողոտայի ցուցարարներին է՛լ ավելի է ոգեւերել եւ խոստվանում, որ իրենք էլ նման մեծ արձագանքի եւ միասնականության չէին սպասում: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր