211652_close_icon
views-count1765 դիտում article-date 20:40 01-07-2014

Շնորհավորանքներ ոստիկանության վետերանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ

ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդում ավանդույթ է դարձել հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ ոստիկանության վաստակաշատ վետերաններին հանդիսավորությամբ շնորհավորելն ու հաճելի անակնկալներ մատուցելը: Հուլիսի 1-ին վետերանների սիրելի հավաքատեղիում մթնոլորտը կրկին տոնական էր: Ծննդյան 90-ամյակի կապակցությամբ վետերանների խորհուրդը հյուրընկալել էր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի վետերան, ոստիկանության պաշտոնաթող ավագ լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Նիկոլայի Մարտիրոսյանին: ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը կյանքի երկար ու ձիգ ճանապարհ անցած վաստակաշատ վետերանին հանձնեց շնորհավորական ուղերձ և դրամական պարգև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր