1902 դիտում
10:41 01-07-2014
Ոչ իշխանական համարվող խորհրդարանական ուժերի անհասկանալի լռությունը․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հասարակությունն արդեն վարժվել է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեն ձայնի կես տոնով անգամ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին հիշեցնելու Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների մասին:
Երբ Ադրբեջանը հերթական անգամ, եւ այս անգամ աննախադեպ ուժգնությամբ, հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է որ, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել եւ հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար: Սակայն Սերժ Սարգսյանը չի անի ոչ մի այլ բան, որը կարող է բարկացնել Ռուսաստանին, չմտնել Ռուսաստանի պլանների մեջ, հակասել այդ պլաններին:
Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին «հասկանալի» լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք իրենց չեն համարում իշխանական մեծամասնության մաս: Չգիտես ինչու, նրանք էլ որեւէ կերպ չեն բարձրացնում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դաշնակցային պատասխանատվության եւ պարտավորությունների հարցը:
Հայաստանի խորհրդարանական ուժերը իրենց լռությամբ, իսկ շատերն էլ ուղղակի բաց տեքստով վավերացրել են Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական որոշումները, որոնք Հայաստանը տարել են դեպի Մաքսային միություն եւ հասցրել մի իրավիճակի, երբ երկիրն ըստ էության վերածվել է ՄՄ անդամների ու Ադրբեջանի համատեղ խաղի մեջ կիրառվող գնդակի:
Հայաստանյան խորհրդարանական ուժերին հետաքրքրում են բացառապես ներքին հարցեր, ըստ որում՝ բացառապես կապիտալի վերաբաշխման բնույթի, այսինքն՝ առանց համակարգային «վիրահատական միջամտություններ» ենթադրող ասպեկտների: Սրա վկայությունն էլ հայտնի 12 կետերն էին, որոնք 12 երկար ու ձիգ շաբաթների ընթացքում հաջողեցին հեղինակել:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը եթե նրանց դույզն-ինչ հետաքրքրեր, ապա սեպտեմբերի 3-ից մինչեւ այսօր մենք ականատես կլինեինք իշխանությունների արտաքին քաղաքականության հանդեպ թեկուզ մի փոքր բողոքի: Սակայն հասարակությունը ականատես է եղել հակառակին: Խնդիրը միայն դրված է հետեւյալ կերպ՝ ով է քաղելու Մաքսային միության «պտուղները» Հայաստանի համար՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ ոչ իշխանական ուժերը: Ըստ որում, այդ պտուղները ոչ թե Հայաստանն է ճաշակելու, այլ հենց իրենք, քանի որ Հայաստանին հասնելու է միայն դառը կորիզը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2795 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
2166 դիտում
20:37 17-10-2021
Իշխանական «բեսպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»