211652_close_icon
views-count1005 դիտում article-date 16:11 30-06-2014

«Բարսելոնա»-ն Սուարեսի հետ պայմանագրի մեջ կծելու հետ կապված հատուկ կետ կմտցնի

«Բարսելոնա»-ն պատրաստվում է պայմանագիր կնքել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Ինչպես հայտնում է The Mirror-ը, կատալոնյան ակումբը ֆուտբոլիստի պայմանագրի մեջ հատուկ կետ մտցնի: Ըստ որի ուրուգվայցուն կարգելվի խաղադաշտում կծել մրցակիցներին: Կողմերի միջև 5 տարվա պայմանագիր կստորագրվի: Սուարեսի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո: Բացի այդ կատալոնացիները պատրաստ են վարձել լավագույն փաստաբաններից մեկին, որպեսզի քչացնի Սուարեսի որակազրկման ժամկետը: Հիշեցնենք, որ ԱԱ-20144-ի շրջանակում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելնինիի ուսը կծելու համար Սուարեսը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով:

Նմանատիպ նյութեր