Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կմտցնի
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ցամաքային զորք կմտցնի Սիրիայում և Իրաքում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի հայտարարությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ցամաքային զորքերի կիրառումը հանդիսանում է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմավարության մի մաս։ Այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։