Եվրամիությունը վիզային ռեժիմ կմտցնի ամերիկացիների համար
Եվրամիությունը որոշում է կայացրել վիզային ռեժիմ մտցնել ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Պաշտոնապես նման որոշումը պայմանավորվածէ Եվրոպայի երկրներում անվտանգության միջոցների ուժեղացմամբ:
2021 թվականից ամերիկյան զբոսաշրջիկների համար գործելու է Եվրոպա մուտք գործելու Ավտորիզացիայի համակարգը (ETIAS), որը կանոնակարգում է Շենգենյան գոտու սահմանների անցումը:
Նման վիզա ստացած ամերիկացիները կարող են դրանից օգտվել երեք տարվա ընթացքում: Ընդ որում, այն չի նախատեսում այցելությունների սահմանափակում:
Ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են առանց վիզայի Եվրոպա ժամանել 90 օրով: