211652_close_icon
views-count1684 դիտում article-date 15:45 28-06-2014

Մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը

Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին: Ողջունելով Արարատյան Հայրապետական թեմի այս նախաձեռնությունը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր լիազորությունների շրջանակում է միշտ պատրաստ օգնելու և աջակցելու այդ ընտանիքներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ Հայ Եկեղեցին միշտ հայ զինվորի աջակիցն է ու այս բնույթի բարեգործական ծրագրերը լինելու են շարունակական: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից, այցելած  բոլոր բնակարաններում, կատարվել է տնօրհնեքի կարգ: Այցի ընթաքում Երևանի քաղաքապետի կողմից վերոնշյալ ընտանիքներին նվիրաբերվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և գույք, իսկ Արարատյան Հայրապետական թեմի կողմից՝ հատկացվել դրամական օգնություն: Կարևորելով սոցիալական նշանակության այս ծրագրի իրականացումը՝ աջակցություն ստացած ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր