3426 դիտում
10:19 28-06-2014
Էջմիածնում գեներալների ազգականների մասնակցությամբ կրակոցների թեման փակվե՞լ է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 18-ին էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների վազանցն է եղել:
Հետևից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ մեր թերթին հայտնեցին, որ այս քրեական գործով նորություն չկա: Փոխարենը լուրեր են շրջանառվում, որ այն «բացահայտվել» է այլ մեթոդներով: Ըստ էջմիածնում շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ «անհայտ անձինք» գեներալ Մւսնվելից ներողություն են խնդրել, և ամեն ինչ հարթվել է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7419 դիտում
14:46 28-05-2014
Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի ազգականների մասնակցությամբ միջադեպի մասին
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»